National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.02.2023
«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով» գրառումով փոքր հուշանվերներ պատգամավորների համար. Մայրենի լեզվի միջազգային օրը խորհրդարանում
1 / 13

Մի՛ զլացեք կարդալ, որովհետեւ յուրաքանչյուր գրքի յուրաքանչյուր էջ ձեր առջեւ բացելու է բոլորովին այլ աշխարհ: Մենք բոլորս մանուկ հասակից ունենք նախընտրած գրքեր, որոնք սիրում ենք, եւ դրանք օրեցօր համալրվում են նորերով. ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ փետրվարի 21-ին խորհրդարանում հյուրընկալված Անտոն Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցում հայտարարված ընթերցանության մարաթոնի մասնակից աշակերտների, տնօրենի եւ ուսուցիչների հետ հանդիպմանը:

Հյուրերի հետ հանդիպել են նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Ալխաս Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Հակոբ Ասլանյանը:

Անտոն Չեխովի անվան դպրոցի տնօրեն Դիանա Մինասյանը, խոսելով մարաթոնի անցկացման մասին, տեղեկացրել է, որ մասնակիցներից շատերը մեկ ամսից քիչ ժամանակահատվածում կարդացել են հինգից ավելի գրքեր:

Հիշելով դպրոցական տարիները՝ պատգամավորները խոսել են իրենց կարդացած գրքերից եւ պատմել ստացած տպավորությունների մասին:

Արսեն Թորոսյանը նշել է, որ գրքերից շատերն ինքը կարդացել է դեռ 90-ականների սկզբներին՝ մոմի լույսի տակ, եւ հավելել, որ դրանք առավել տպավորիչ են եղել: «Մեր կարդացած գրքերը «փոշի» են նստեցնում մեզ վրա, որով մենք հարստանում ենք: Հարստացե՛ք եւ հարստացրե՛ք ուրիշներին գիտելիքով եւ մշակույթով, որովհետեւ գիրքը միայն գիտելիք չէ, այլ նաեւ մշակույթ է»,- հորդորել է պատգամավորը:

Ալխաս Ղազարյանն աշակերտների հետ զրույցում անկեղծացել է՝ խոսելով իր կարդացած գրքերի եւ ընթերցանության հանդեպ ունեցած կարոտի մասին: Նա նշել է, որ դպրոցական տարիներին կարդացել է գեղարվեստական գրքեր, պատմական գրականություն, իսկ արդեն մասնագիտական ուսումնառության ժամանակահատվածում՝ տեխնիկական գրականություն: «Հիմա ես շատ եմ կարոտում այն տարիները, երբ նախընտրած գրքեր կարդալու հնարավորությունս եւ ժամանակս շատ էր: Օրը խորհրդանշական է, քանի որ Մայրենի լեզվի օրն է, եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ արժեւորել մեր հայոց լեզուն»,- հյուրերի հետ զրույցում նշել է Ալխաս Ղազարյանը:

«Գիրք կարդալն արժեհամակարգի ձեւավորում է, հնարավորություն է՝ ճանաչելու ինքդ քեզ եւ կյանքը»,- ասել է Հակոբ Ասլանյանը: Որպես նախկին մանկավարժ՝ նա հորդորել է երեխաներին ճիշտ հասկանալ կյանքը եւ հավելել, որ կարդացած գրքերը կօգնեն նրանց ամբողջ կյանքի ընթացքում:

Ընթերցանությունը վարակիչ դարձնելու խնդրանքով էլ աշակերտներին է դիմել պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Նա, կարեւորելով ընթերցանությունը, պատմել է, որ կարդալով ինքն օրինակ է ծառայում իր աղջկա համար: Ըստ նրա՝ իր ցուցաբերած օրինակը հաջողել է. փոքրիկը Ձմեռ պապիկից գիրք էր խնդրել՝ որպես ամանորյա նվեր: Պատգամավորը հորդորել է աշակերտներին իրենց շրջապատին վարակել դեպի գիրքը սիրով: Խոսելով հայոց լեզվի հանդեպ սիրո դրսեւորումից՝ Հասմիկ Հակոբյանը նշել է. «Կարեւոր ռազմավարական նշանակություն ունի հայոց լեզվի դերը մեր բոլորիս կյանքում դեռ մեր պատմության վաղ ակունքներից»:

Զրույցի ընթացքում հյուրերը պատգամավորներին ներկայացրել են իրենց կարդացած գրքերի վերաբերյալ տպավորությունները: Ընթերցասերները, մասնավորապես, հետաքրքրվել են պատգամավորների նախընտրած հեղինակներով, սիրելի եւ նույնիսկ հիասթափություն առաջացրած գրքերով: Այս համատեքստում Էլինար Վարդանյանը նշել է, որ Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքը մանկության տարիներին շատ է հուզել իրեն: Ըստ նրա՝ այդ ստեղծագործությունը նախընտրելի է կարդալ ավելի մեծ տարիքում:

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ ընդգծել է, որ սիրում է ընթերցել հայ դասականների ստեղծագործություններ, նաեւ հաճախ է կարդում ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի գործերը:

Հանդիպման մասնակիցներն իրենց գոհունակությունն են հայտնել պատգամավորների հետ հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ սա հնարավորություն էր ճանաչելու ընթերցասեր պատգամավորներին:

Օրենսդիրները դպրոցականների հետ մտքեր են փոխանակել հայ եւ արտասահմանյան գրողների ստեղծագործությունների մասին:

Աշակերտները հետաքրքրվել են, թե արդյո՞ք խորհրդարանականները հաճախ են օգտվում ԱԺ գրադարանից: Պատգամավորները նշել են, որ խորհրդարանի գրադարանը հարուստ է մասնագիտական գրականությամբ, ինչն օգնում է իրենց օրենսդրական գործունեության ընթացքում:

«Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով». այսպիսի գրառումով փոքր հուշանվերներ էին պատրաստել աշակերտները պատգամավորների համար:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության կոմերցիոն տնօրեն Արեգ Կարապետյանը, խորհրդարանի գրադարանում ամփոփելով Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված մարաթոնը, աշակերտներին պարգեւատրել է՝ նվիրելով գրքեր:

Հյուրերը հանդիպումից հետո շրջել են Ազգային ժողովում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:


29.05.2024
Արման Եղոյանը հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 29-ին հյուրընկալել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցներին: Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրոպ...

29.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Ֆինլանդիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անի Մակելայնենը: Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանը կարեւորե...

29.05.2024
Ունենք բավականին բարձր կատարողական` հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում առկա մարտահրավերները. ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված ունեցել է 10 ծրագիր եւ 35 միջոցառում, փաստացի իրականացվել է 10 ծրագիր եւ 38 միջոցառում: Նախարարության տարեկան պլանը կազմել է 93 մլրդ 183 մլն դրամ, այնուհետեւ ճշգրտվել է 95 մլրդ 739 մլն դրամ եւ փաստացի կատարվել է 94 մլրդ 167 մլն դրամ, որը կազմում է ...

29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am